Երկուշաբթի 14 մարդ տուժել է Բարսելոնայի եկեղեցիներից մեկի զանգակատանը տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին ասվում է Թվիթերում Կատալոնիայի անհապաղ օգնության ծառայության հրապարակված հաղորդագրությունում։

Առնվազն 14 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել Սենտելյես բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իսպանական այդ քաղաքում երկուշաբթի նշվում էր տոնակատարություն նրա հովանավորուհու պատվին։ El Periodico թերթի տվյալներով, խոսքը պիրոտեխնիկայի պայթյունի մասին է։ Պատահարի տեղում աշխատում են հրշեջներն ու բժիշկները։