Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած КамАЗ մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռեւս անհայտ հանգամանքներոմ կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։
Ավտոմեքենայից մասամբ առաջացել է դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջները հերթապահություն են կատարում նշված վայրում։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է երկաթով ու, բարեբախտաբար, այդ պահին մեքենայի մոտով այլ տրանսպորտային միջոցներ չեն անցել, հակառակ դեպքում վթարն այլ ելք կունենար։
.jpg)



























