Երեւանի քաղաքապետարանը հերքում է լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Երեւանի քաղաքապետարանին պատկանող www.erebuni-yerevan.am կայքէջից ջնջվել են Էրեբունի-Երեւան 2010 տոնակատարության հետ կապված այն բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում առկա է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

«Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Տոնակատարության բոլոր նյութերը պահպանված են նույն կայքում, այդ թվում նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Երեւանի 2792-ամյակի առիթով հնչած ելույթի տեքստը: Թերեւս հենց այդ ելույթի տեքստը կայքէջի առաջին էջից այլ բաժին տեղափոխելն է պատճառ դարձել, որ ապատեղեկատվություն է տարածվել: Համոզվելու համար, որ որեւէ նյութ www.erebuni-yerevan.am կայքէջից չի ջնջվել, առաջարկում ենք անձամբ այցելել կայքէջ եւ համոզվել դրանում»,- ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: