Երկուշաբթի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական ուղերձ է հղել Տեխասի եկեղեցում կատարված հրաձգության հետեւանքով զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով, որ եկեղեցում գտնվող մարդկանց մեծամասնությանը հաջողվել է փրկել նահանգում գործող զենքը կրելու թույլտվության շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աղոթում ենք զոհերի ընտանիքների եւ եկեղեցու այցելուների համար, որտեղ երեկ տեղի է ունեցել հարձակումը։ Այն տեւել է ընդամենը վեց վայրկյան՝ շնորհիվ եկեղեցու այցելուների, որոնք փորձել են պաշտպանել մյուս 242 ներկաներին։ Այդ հերոսները փրկել են կյանքեր, իսկ Տեխասի օրենքը թույլ է տալիս նրանց զենք կրել»,-նա գրել է թվիթերյան իր էջում։

Հոկտեմբերի 29-ին անհայտ անձը կրակ էր բացել Ուայթ Սեթլմենթ քաղաքի եկեղեցում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին երեք տուժածներ՝ ինքը՝ հրաձիգը, եւ եկեղեցու անվտանգության երկու աշխատակից, որոնք կարողացել էին վիրավորել հարցագործին։ Նրանք բոլորը ստացված վնասվածքների հետեւանքով մահացել էին։

Զենք ձեռք բերելու եւ կրելու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ-ի սահմանադրությամբ։ Վերջին տարիներին ամերիկյան իշխանությունները քայլեր են ձեռնարկել զենքի շրջանառության շուրջ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երկրում զենքի կիրառմամբ տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը, սակայն այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։