ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 13-ին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

 Հեռագրում ասված է.

«Մեծարգո Ալեքսանդր Գրիգորիի,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Բելառուսի եղբայրական ժողովրդին Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք ծանր կորստի ցավը, հոգու արիություն եւ տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: