Գալուստ Պողոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ։«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ողջ անձնակազմը մաղթում է պարոն Պողոսյանին բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։

Ստորև ներկայացնում ենք Գալուստ Պողոսյանի կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979թ., հուլիսի 6, ք. Երևան

Կրթություն

1999-2001թթ.-Երևանի Ավիաուսումնական կենտրոն, ավիակարգավար

2001-2004թթ.-Ռիգայի Աերոնավիգացիոն ինստիտուտ, ինժեներ-ավիակարգավար

2005-2009թթ.-Սանկտ-Պետերբուրգի Քաղաքացիական ավիացիայի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

1995-1997թթ.- «Զվարթնոց» օդանավակայան՝ օպերատոր

1999-2001թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Աերոդրոմային կարգավարական կետ՝ օպերատոր

2001-2003թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ Շրջանային կարգավարական կետ՝ կարգավար

200

3-2004թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` ավագ կարգավար

2004-2006թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` թռիչքների ղեկավար

2006-2010թթ.- «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ` Օդային երթևեկության կառավարման կենտրոնի պետ

2010-2012թթ.- Թռիչքների անվտանգություն՝ առաջատար մասնագետ

2012-2018թթ.- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ

2018թ-ից – Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ:

Այլ տվյալներ

1997-1999թթ.- ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային բանակում:

2006թ-ից – Համագործակցություն ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության հետ:

Ամուսնացած է՝ ունի երեք դուստր:

Հարգանքով՝

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- գրված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։