Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Բելառուսին ռուսական նավթ մատակարարելու հարցը:

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,-երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, առաջնորդները շարունակել են «Բելառուսում ռուսական նավթի մատակարարման հարցի քննարկումը» եւ պայմանավորվել հաջորդիվ բանակցությունների մասին:

«Նախագահները նաեւ փոխանակել են շնորհավորանքներ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ»,-հավելել են Կրեմլում: