Ամանորին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով։
Այս առնչությամբ տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի քաղաքացիներ,
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն եւ անխափան երթեւեկություն»։




























