Դոկու Ումարովն, ամենայն հավանականությամբ, կենդանի է: Դա են ապացուցում անուղղակի ապացույցները: Այդ մասին ապրիլի 13-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային համագործակցության եւ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Սաֆոնովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեչեն անջատողականների առաջնորդը կարող էր լինել մարտի 28-ին սպանված 17 գրոհայինների մեջ: «Ցավոք պաշտոնական հաստատում առայժմ չկա... Որքան ես գիտեմ, չեն ավարտվել բժշկական բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, բայց անուղղակի ապացույցներով, նա կենդանի է»,- ասել է Սաֆոնովը:

Նա հավելել է, Ազգային հակաահաբեկչական կոմիտեն լիակատար տեղեկատվության է տիրապետում գրոհայինների եւ նրանց ճամբարների մասին: