Չորեքշաբթի ՄԱԿ անվտանգության խորհրդի կազմում կընդգրկվեն հինգ նոր պետություններ, միաժամանակ ԱԽ հինգ ոչ մշտական անդամներ կլքեն այն, հունվարին Անվտանգության խորհուրդը կնախագահի Վիետնամը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ անտանգության խորհուրդը կազմակերպության մշտապես գործող կառույց է, որի վրա դրված է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հիմնական պարտականությունը։ Անվտանգության խորհրդում մշտապես ընդգրկված են 15 երկրներ, որոնցից 5-ը մշտական, իսկ 10-ը ժամանակավոր անդամներ են։
Մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Ֆրանսիան։ Նրանք ունեն վետոյի իրավունք։
ԱԽ մնացած 10 անդամներն ընտրվում են երկու տարով։ Հասարակածային Գվինեան, Կոտ Դ՛իվուարը, Քուվեյթը, Պերուն եւ Լեհաստանն ընտրվել էին 2018-2019-ի, իսկ Գերմանիան, Բելգիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան եւ ՀԱՀ-ը՝ 2019-2020-ի համար։





























