Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը 2001-2011 թվականների արտադրության 744 հազար Mercedes-Benz մեքենա հետ կկանչի պանորամային տանիքների ապակե վահանակների խնդիրների պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ հետ են կանչվելու C-Class, CLK-Class, CLS-Class եւ E-Class մոդելները։

Համաձայն ավտոարտադրողի հայտարարության՝ ապակե վահանակի եւ պանորամային տանիքի շարժական շրջանակի միացումը, ըստ երեւույթին, չի համապատասխանում տեխնիկական պահանջներին եւ կարող է հանգեցնել վահանակի պոկվելուն։

Մասնագետները կուսումնասիրեն ապակե վահանակները եւ դրանք կփոխեն անհրաժեշտության դեպքում։

Իրենց փոխադրամիջոցների նորոգման համար վճարումներ կատարած մեքենատերերը փոխհատուցում կստանան ընկերությունից։