Իրաքի Ալ-Անբար նահանգում ամերիկյան բազային հարվածել են տասնյակ բալիստիկ հրթիռներով։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը։
Թեհրանից առաջին պաշտոնական տեղեկատվության համաձայն, ամերիկյան բազային հարվածել են տասնյակ Երկիր-երկիր հրթիռներով։




























