Ամերիկյան ցանկացած նոր չարիք ավելի կոշտ եւ վճռորոշ պատասխան կստանա: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բագերին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակը Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների եւ պատրաստության մի մասը ցույց տալն էր՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության:

«Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ չար առաջնորդներն ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները հասկանալու սկզբունքային մոտեցում ընդունեն եւ որքան հնարավոր է շուտ դուրս բերեն իրենց ահաբեկչական ուժերը»,- ասել է նա: