ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ- հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որտեղ, բացի բարձրաստիճան այրերից եւ պաշտոնյաներից, կարող են գրառումներ անել բոլոր ցանկացողները: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից։

Նաեւ Հայաստանում իրանցի ուսանողների միությունը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց մոմավառությամբ եւ ծաղիկների խոնարհմամբ հարգանքի տուրք կմատուցի մեծապատիվ նահատակ գեներալ-հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ նաեւ այս հարգանքի տուրքի արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 8-9-ը: