ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դատապարտել է Իրանի հրթիռային հարվածներն Իրաքում ամերիկյան ռազմակայաններին։

«Ես դատապարտում եմ Իրաքում ԱՄՆ եւ կոալիցիոն ուժերին հասցված  իրանական հրթիռային հարվածները։ ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա բռնությունից։ Դաշնակիցները շարունակում են խորհրդակցել եւ հավատարիմ են մնում Իրաքում մեր առաքելությանը»,- գրել է Ստոլտենբերգը Թվիթերում։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին՝ ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։