Մերձարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հրահրված լարվածությունն ուժգնանում է: Այս մասին «ԷԽո Մոսկվիի» եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տեսնում ենք եւ հետեւում ենք հենց այն իրադարձությանը, որի մասին զգուշացրել էինք: Դա իրավիճակի սրում է, լարվածության հերթական կծիկը, որը սադրել է, առաջին հերթին, ԱՄՆ-ը՝ շատ տարօրինակ, ոչ հեռանկարային քաղաքականություն իրականացնելով»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ հերթական լարվածությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ կուտակվել է հակասությունների ճգնաժամային զանգված:

«Տվյալ դեպքում այն, ինչի մասին մենք խոսում էինք սկզբում, նոր թափ է ստանում»,- ասել է նա: