ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստաի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ: