Երիտասարդ բրիտանուհին 16 տարեկան տղա է ձեւացել՝ փորձելով գայթակղեցնել 14 տարեկան աղջիկներին սեռական առումով։ Այժմ նրան բանտարկություն է սպառնում, տեղեկացնում է Reuters-ը։
21-ամյա Ջեմմա Ուոթսը ինտերնետում ալտեր է ստեղծել 16 տարեկան Ջեյք Ուոթոնի անունով եւ սոցիալական ցանցերն օգտագործել է աղջիկների հետ հարաբերություններ հաստատելու համար։ Ոստիկանությունը նրա տղամարդկային ալտերը շատ ճշմարտանման է համարել։
Ուոթսը իրեն մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով՝ կապված 14 եւ 15 տարեկան չորս զոհերի հետ։ Բայց ոստիկանությունը կարծում է, որ կան նաեւ այլ զոհեր։
Նրա Ջեյք Ուոթոնի պրոֆիլում եղել են սքեյթբորդի մասին նշումներ եւ լուսանկարներ պարկանման հագուստով, երկար մազերով՝ հավաքված գլխարկի կամ կապյուշոնի տակ։
Զոհերին համոզելով՝ Ուոթսը հանդիպել է նրանց հետ Անգլիայի տարբեր մասերում։ Աղջիկները կարծում էին, որ իսկական հարաբերություններ են ունեցել տղայի հետ։ Միեւնույն ժամանակ, որոշ դեպքերում հարաբերությունները տեւել են մի քանի ամիս։ Անգամ զոհերի ծնողները չեն կասկածել, որ նա կին է։
Զոհերը չգիտեին, որ իրենց խաբել են, մինչեւ որ այդ մասին նրանց չասացին ոստիկանները։
Ուոթսը, որը դպրոցը թողել է 16 տարեկանում եւ ապրում է մոր հետ Լոնդոնի հյուսիսային մասում, առաջին անգամ ոստիկանության տեսադաշտում հայտնվել է 2018-ի ապրիլին։ Չնայած գիտեր, որ ոստիկանությունը հետաքրքրվում է իրենով, նա շարունակել է իր գործունեությունը որպես Ջեյք էլի երկար ամիսներ։
Ուոթսը չի զղջացել եւ չի բացատրել իր գործողությունները։




























