Ավելի քան 50 միավոր զենք, այդ թվում՝ նռնակներ, ատրճանակներ, նռնականետեր են կորել Աբխազիայի նախագահի նստավայրում զենքի պահպանման հատուկ սենյակը բացելուց հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ԱԽ քարտուղար Մուհամեդ Կիլբան։
Նախօրեին նա հայտարարել էր, որ ցուցարարները վերցրել են նախագահի աշխատակազմի շենքում եղած զենքը՝ բացելով սենյակը, որտեղ այն պահպանվում էր։ Սակայն Սուխումում բողոքի ցույցերի կազմակերպիչներից Ախրա Ավիձբան այդ տեղեկատվությունը հերքել է։
«Պետական շենքին էական վնաս է հասցվել, բացվել է զենքի պահպանման սենյակը, ինձ մանրամասն տեղեկացրել են, թե ինչ քանակի զենք են տարել․․․ Ավելի քան 50 միավոր ինչպես ինքնաձիգ, այնպես էլ ատրճանակներ, նռնականետեր, ձեռքի նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ»,- հայտնել է Կիլբան։





























