Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ խոտածածկ տարածք: Այս մասին   հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 22 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 17:30-ին: