Նեւադա նահանգի պատմության մեջ «սեւ այրի» հորջորջվող ամենասարսափելի մարդասպաններից մեկը բանտից ազտվելուց հետո հայտարարել է, որ ինքը 25 տարի առաջ չի սպանել իր ամուսնուն Լաս Վեգասում եւ մտադիր է վաճառել իր պատմությունը, ինչպես նաեւ վարկածներն այն մասին, թե ով կարող էր լինել մարդասպանը, հայտնում է Associated Press-ը։
76-ամյա Մարգարետ Ռուդինը, որը հայտնի էր շոու-բիզնեսում եւ հնաոճ իրերի խանութ ուներ, անհետացել էր իր միլիոնատեր ամուսնու՝ Ռոն Ռուդինի սպանությունից հետո եւ 2 տարի փախուստի մեջ էր գտնվում։
Նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման, սակայն կինը համաներման է ենթարկվել եւ 20 տարվա ազատազրկումից հետո դուրս է եկել բանտից։
«Ես ուզում եմ, որ ինձ արդարացնեն»,- Las Vegas Review-Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է նա՝ հավելելով, որ ուզում է անձնագիր ստանալ, քվեարկության իրավունք ունենալ եւ «անել այն, ինչ կարողանում էի անել Ռոնի սպանությունից առաջ»։




























