Գերմանիայի արեւմուտքում՝ Դորտմունդ քաղաքում, կիրակի տարհանվել են հազարավոր մարդիկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած եւ չպայթած չորս ռումբերի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքի իշխանությունները տարհանել են երկու հիվանդանոցներ եւ դպրոցներ բացել իրենց տները լքած բնակիչների համար:
Նշվում է, որ տարհանման կոչով իշխանությունները դիմել են Դորտմունդի ընդհանուր առմամբ 14 000 բնակիչներին: Փակվել էր քաղաքի երկաթգծի կայարանն ու կեսօրից սկսած՝ կարգադրել էին վերափոխել գնացքների երթուղիները:





























