«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ ապրիլի 14-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376,86 դրամ՝ աննշան փոփոխություն կրելով նախորդ օրվա գործարքների համեմատ։

Վաճառվել է 1,4 մլն դոլար։ Դոլարի նկատմամբ պահանջարկի անկումը կարելի է միառժամանակ փոխարժեքի կայունացման նախանշան դիտարկել։

Կանխիկ դոլարի փոխանակման կետերում դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 376-ն է, իսկ վաճառքը սկսում է 377-ից։