21–րդ դարում մենք ունենք կտտանքներ. Հատուկ քննչական ծառայությունը շատ դատական պրոցեսներում դարձել է ինկվիզիցիայի շտաբ։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ անընդունելի է նման աշխատելաձեւը. «Դու արդեն պատժել ես մարդուն, դատարանը նրան վաղը կարդարացնի, բայց այդ դատը կլինի 3 տարի հետո, ինքը 3 տարի նստած կլինի։ Սա անընդունելի է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կա, հանրապետության նախագահ կա. այ հենց իրեն արժեր նախնական կալանք տակ վերցնել ստելու համար, որ չունի ՀՀ քաղաքացիություն եւ դարձել է նախագահ, կամ որ խաղերի մեջ է եղել Ամուլսարի վերաբերյալ։ Եվ այս նախագահի վրա դրված է օրենքների պաշտպանության խնդիրը»։