Եթե հեղաշրջման փորձի մասին հայտարարություն է արվում, դա նշանակում է, որ պետք է այդ հիմքերով հարուցված լիներ քրեական գործ: Այս մասին, ասյօ՝ր հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, ըստ որի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է փորձել իրականացնել:
Մարուքյանը չցանկացավ մեկնաբանել «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը, որտեղ նշվում է, որ վարչապետի ընտանիքի դեմ քարոզչական արշավը համակարգվել եւ ներշնչվել է ԱԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից. «Նախկինում երկու մտերիմ հարաբերությունների քննարկումներ են, ես որեւէ մեկի ոչ ընտանիքի, ոչ անձանց անձնական հարաբերությունների մեջ երբեւէ չեմ մտել, չեմ էլ պատրաստվում մտնել»:




























