Հունվարի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների եւ ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:




























