Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում հատկացնել 26,6 մլրդ դրամ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության եւ եթերի մոնիտորինգի արժանահավատությունը եւ հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:
«Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության եւ հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։
«Ադմոսֆեր Արմենիայի» աշխատակիցներն անցան վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային եւ տեխնիկական ստորաբաժանումներում եւ իրավունք ստացան շահագործել Նիլսեն Ադմոսֆերի սարքավորումները եւ ծրագրային միջոցները:
2016 թվականի փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանցտրամադրելովհեռուստահաղորդումներիդիտելիությանվարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձեւավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը եւ փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «ԱդմոսֆերԱրմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։
Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաեւ՝ նման աուդիտ երբեւէ չանցկացնելու հանգամանքով։
Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, եւ նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների եւ ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА ընկերությանը, որի համար սույն որոշման նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել ՀՄԱ գնման ձեւով:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս որոշմամբ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացվում է մի գումար, որը նրա բյուջեի 0,35 տոկոսն է կազմում՝ 7,52 մրդ դրամի մեջ: Նա անդրադարձավ նաեւ գնման գործընթացին, որ այն իրականացվում է մեկ անձից գնման միջոցով. «Սա դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը գնումը կազմակերպելու: նախա առաջարկում ենք 7,25 մլրդ դրամի մեջ այս գումարը տեղավորելու հարցը, իսկ գնման դեպքում՝ առաջարկում ենք գնալ մի քիչ ավելի թափանցիկ ճանապարհով: Բայց եթե այս փաստարկները չեն ընդունվում, եւ որոշվի, որ որոշումը պետք է ընդունվի այնպես, ինչպես հիմա է գրված, ապա այստեղ հաշվի առնված չեն, այն կարգավորումների պահանջները, որ այսօր գործում են: Դա նշանակում է, որ սա էլեկտրոնային համակարգում պետք է զետեղվի, ինչը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել այս նույն պայմանագրին հավակնելով: Նաեւ ուզում եմ նշել, որ միշտ չէ, որ ամենացածր գինը ամենալավն է»,-ասաց նախարարը:
Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք է գործընթացներն իրականացնել սովորական ընթացակարգերով: նա առաջարկեց ընդունել այս նախագիծը, սակայն չի ստորագրի, ինչեւ այդ հարցրեի շուրջ հավելյալ քննարկում չունենան:





























