Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար գյուղի բնակիչները պահանջում են վարչական ղեկավարի հրաժարականը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բողոքի ցույցին ներկա է նաեւ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ով վարչական ղեկավարին առաջարկել է հրաժարականի դիմում ներկայացնել՝ քաղաքացիների դժգոհությունները հիմնավոր համարելու պատճառով: