Պանամայում հայտնաբերվել են վեց երեխաների եւ հղի կնոջ դիակներ, որոնց սպանել են էկզորցիզմի ծիսկատարության ժամանակ։

Ինչպես հայտնում է AP-ը, մարմինները գտել են փոսի մեջ։ Երեխաները 1-17 տարեկան են։ Կինը հինգ երեխաների մայր է։

Փոսը հայտնաբերվել է Կարիբյան ծովի ափամերձ շրջանում մեկուսացված ճամբարի տարածքում, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է «Աստծո նոր լույս» անվանումով հայտնի ավետարանական աղանդի 10 անդամների։

Այդ շրջայցի ընթացքում ոստիկանները ազատել են 14 մարդու՝ նգաբե-բուգլե բնիկ ցեղի ներկայացուցիչների, որոնց կապել եւ հարվածներ են հասցրել փայտերով ու Աստվածաշնչով։

Նգաբե-բուգլեն ամենամեծաթիվ բնիկ խումբն է Պանամայում։

Ենթադրվում է, որ ծեսերը, որի ժամանակ սպանվել են մարդիկ, կապված են եղել վերափոխման եւ ստանային հալածելու ինչ-որ ձեւի հետ։