Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 07:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասի թիվ 113 դպրոցի մոտակայքում գտնվող շենքից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու եւ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են):

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի թիվ 7ա հասցեում գործող փայտածուխի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:49-ին, մարվել՝ 07:56-ին:

Այրվել են մոտ 3 խմ պլաստմասսե արկղեր: