Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ, ուրուգվայցի Գիլերմո Տոլոսան այսօր` ապրիլի 15-ին անակնկալ մատուցեց լրագրողներին` ասուլիսը սկսելով հայերենով:

Նա հայրենով ներողություն խնդրեց ասուլիսի օրը ուշացնելու համար ու խոստացավ հաջորդ բոլոր ասուլիսների ընթացքում խոսել միայն հայերեն:

«Սա անգլերեն լեզվով իմ վերջին ասուլիսն է»,- խոստացավ Գ. Տոլոսան: Լրագրողները, բնականաբար, ծափահարություններով ողջունեցին ուրուգվայցու հայտարարությունը:

Նշենք, որ Գիլերմո Տոլոսան Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2010 թ. հունվարին` փոխարինելով Նինկե Օմեսին: