Տարածքների հանձնման մասին հարցը քննարկվում է առաջին օրվանից, այլապես Ադրբեջանը երբեք չէր նստի բանակցային սեղանի շուրջ, եթե չքննարկվեր տարածքների հարցը: Այս մասին փետրվարի 5-ին «Ղարաբաղը՝ փոփոխությունների շեմին: Արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ Բաքուն գոհ է Ժնեւում եւ Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներից:

Նրա խոսքով՝ Հայաստանն ամբողջովին մեկուսացած է. ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները եւ Բաքուն մի կողմում են, Երեւանը՝ մյուս, եւ մեղավոր ենք մենք՝ որպես պետություն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ով այս ամենը սկսել է:

«Դիվանագիտության մեջ խոսքը կարող է նույնքան կշիռ ունենալ, որքան փաստաթուղթը, եւ տվյալ դեպքում խոսքը, որը թեեւ ճնճղուկ չէ, բայց կթռչի, եւ այլեւս չես կարող բռնել»,- նկատեց նա: