Երեք անձանց սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Արտավազդ Սաղաթելյանի նկատմամբ այսօր` ապրիլի 19-ին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Հայաստանի հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արտավազդ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել:
Նա մեղադրվում է նաեւ հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Սպանությունը եղել էր 2009 թվականի նոյեմբերի 5-ին Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների ու Հրաչյա Պետրոսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ պահվող հրազենների գործադրմամբ:
Ըստ որոշ տեղեկությունների, Սաղաթելյանն անցնում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:





























