Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին ապրիլի 19-ին վտարել են Բրազիլիայից, որտեղ հանգստանում էր:
Գեյթսի հետ միասին երկիրը ստիպված են եղել լքել նրա մի քանի ընկերները: Նրանց բոլորին ձերբակալել էին Ամազոնի վտակ Ռիու-Նեգրու գետի վրա զբոսնելիս: Նավի անձնակազմը աշխատանքի թույլտվություն չի ունեցել:
Չնայած որ Բիլլ Գեյթսն ու նրա ուղեկիցները փաստաթղթերի խնդիր չեն ունեցել եւ Բրազիլիա էին ժամանել զբոսաշրջային վիզաներով, նրանց տուգանել են եւ հարկադրել երեք օրվա ընթացքում լքել երկիրը ապօրինի աշխատուժ օգտագործելու համար:





























