ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին մահվանից 10 օր առաջ պահանջել է իրեն ցույց տալ ՉԹՕ-ների մասին գերգաղտնի փասաթղթերը, գրում է բրիտանական The Daily Mail թերթը՝ վկայակոչելով վերջերս հրապարակված, 1963 թվականի նոյեմբերի 12-ին ԿՀՎ-ի տնօրենին ուղղված Քենեդիի նամակը։
Ուֆոլոգներն անհապաղ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ նախագահին սպանել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որ եկվորների մասին տեղեկությունները հրապարակվեն։
ԿՀՎ-ն գաղտնազերծել է երկու նամակ, որոնցից մեկը Քենեդին ուղարկել է ԿՀՎ, մյուսը՝ ազգային աէրոտիեզերական գործակալություն՝ NASA:
NASA-ին ուղղված նամակում Քենեդին ցանկություն է հայտնել տիեզերագնացության ոլորտում համագործակցել ԽՍՀՄ-ի հետ, ասվում է հոդվածում, որը ներկայացնում է InoPressa.ru կայքը։ The Daily Mail-ը հրապարակում է երկու նամակների ֆոտոպատճենները։





























