ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին երկրում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, եթե Թեհրանը դիմի օգնության համար, հաղորդում է AFP-ն:

«Եթե մենք կարող ենք օգնել իրանցիներին այդ խնդիրը լուծելու հարցում, մենք, անշուշտ, պատրաստ ենք անել դա: Նրանք պետք է միայն խնդրեն այդ մասին: Մենք հիանալի պրոֆեսիոնալներ ունենք»,-ասել է Թրամփը:

Ներկայումս վիրուսը տարածվել է 61 երկրներում, ինչը հրահրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը բարձրացնել ռիսկի գնահատականը մինչեւ ամենաբարձր մակարդակը:

Շաբաթ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է ինը նոր մահվան դեպքերի մասին, որոնց ընդհանուր թիվը հասել է 43-ի:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոն նահանգում շաբաթ հաստատել են կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը: