ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է ՄԱԿ ԱԽ մշտական ներկայացուցիչների «հնգյակի» գագաթաժողով անցկացնելու նախաձեռնությունը, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ֆրանսիայի նախագահը, Չինական Ժողովրդական Հանրապետության նախագահը եւ բոլորովին վերջերս էլ նախագահ Թրամփը հաստատել են այդ առաջարկությանն իրենց համաձայնությունը եւ աջակցությունը։ Ինչ վերաբերում է տեղին եւ ժամանակին, այդ հարցերն այժմ համաձայնեցվում են։ Հուսով եմ, որ ամենամոտ ժամանակներս մենք կկարողանանք հասնել համաձայնության, եւ այդ ժամանակ դրա մասին կհայտարարվի»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Հունվարին Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հոլոքոստի հիշատակին նվիրված հինգերորդ համաշխարհային համաժողովում, առաջարկել էր ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետությունների ղեկավարների հանդիպում անցկացնել եւ հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է «չհետաձգելով՝ համապատասխան ուղերձներ հղել «հնգյակի»առաջնորդներին։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, գագաթաժողովը կարող է անցնել Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերին, սակայն այդ մասին պայմանավորվածություն դեռեւս չկա։