Մեծ Բրիտանիայի ՆԳՆ նախկին բարձրաստիճան աշխատակից սըր Ֆիլիպ Ռաթնեմը, որն իր պաշտոնից հեռացել էր՝ որպես պատճառ նշելով գերատեսչության ղեկավար Պրիտի Պատելի կողմից հալածանքը, երկրի կառավարության դեմ դատական գործընթաց է նախաձեռնել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ռաթնեմի ներկայացուցիչներին:

Հայցի պատասխանողներն են ՆԳՆ-ն եւ կառավարությունը: Սա նշանակում է, որ դատարանում երդվելուց հետո ցուցմնունքներ է տալու, ամենայն հավանականությամբ, նաեւ ինքը՝ ՆԳ նախարարը:

Պատելն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել մշտական քարտուղարի պաշտոնից սըր Ֆիլիպ Ռաթնեմի հեռանալու կապակցությամբ:

Ինքը՝ Ռաթնեմը Պատելին մեղադրել է իր աշխատակիցներին հալածելու մեջ՝ այս հանգամանքը նշելով որպես իր հեռանալու պատճառ:

Դրանից անմիջապես հետո կառավարությունը սկսել է միջադեպերի քննությունը, որոնց մասնակիցները ՆԳՆ ղեկավարին մեղադրել են իրենց հալածելու մեջ: