ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական անգամ վիրավորական դիտողություն է արել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայք Բլումբերգին:
Նա, մասնավորապես, հոլովակ է հրապարակել, որում Բլումբերգը Վիրջինիա նահանգում նախընտրական արշավը գովազդող պաստառներով սենյակում տուփից հանում է պիցցան, այն ուտում է եւ մատները լպստում:
«Մինի Մայք, մի լպստի քո կեղտոտ մատները: Դա հակահիգիենիկ է եւ վտանգավոր ինչպես ուրիշների, այնպես էլ քեզ համար»,- գրել է Թրամփը հոլովակի մեկնաբանության մեջ:
Mini Mike, don’t lick your dirty fingers. Both unsanitary and dangerous to others and yourself! pic.twitter.com/LsKLZNeZL9
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 4, 2020





























