Աբխազիայի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը` պահանջելով քրեական գործ հարուցել նախագահի թեկնածու Ասլան Բժանյայի հնարավոր թունավորման կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հաղորդել են հանրապետության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բժանիան Սոչիից ինքնաթիռով տեղափոխվել էր Կրասնոդարի թիվ 1 տարածքային հիվանդանոց: Կրասնոդարում նրան վերակենդանացման բաժին են տեղափոխել, վիճակը գնահատել են որպես ստաբիլ ծանր, երեքշաբթի առավոտյան Բժանիան դուրս է եկել արհեստական կոմայից: Աբխազիայի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Վալերի Բգանբան հաղորդել էր, որ Բժանիան իսկզբանե տեղափոխվել էր Սոչիի հիվանդանոց ինսուլտի կասկածանքով: