ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջորջ Բուշ ավագի թոռը՝ Փիրս Բուշը, որի թեկնածությունն առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը, Տեխաս նահանգում պարտվել է Կոնգրեսի փրայմերիզում՝ դառնալով իր ընտանիքի առաջին անդամը, որը Տեխասում ընտրություններում պարտվել է, հայտնում է Associated Press-ը:
Բացի այն, որ 34-ամյա քաղաքական գործիչը ճանաչվել է ամենահին հանրապետական գերդաստանի ներկայացուցիչ, նրա թեկնածությունը Կոնգրեսում առաջադրել էր մեկ այլ անվանի հանրապետական Փիթ Օլսոնը: Դրանից բացի, Բուշն իր ընտրարշավի ժամանակ ավելի շատ փող էր հավաքել, քան այդ կուսակցության մյուս 14 թեկնածուները:
Փիրս Բուշի փոխարեն Կոնգրեսի տեղի համար պայքարելու են Դոնալդ Թրամփի առաջադրած Թրոյ Նելսը եւ Քեթլին Ուոլը: Սա ակամա նպաստում է այն հարցի առաջացմանը, որ Բուշ ընտանիքի եւ Դոնալդ Թրամփի միջեւ անձնական բախումները եւս կարող էին հանգեցնել ընտրողների հիասթափությանը:
Չնայած 34-ամյա Բուշն իր նախընտրական քարոզարշավի սկզբում հստակ հասկացրել էր, որ Թրամփին աջակցում է, բայց դա չէր արել մյուս թեկնածուներին հատուկ եռանդով, նշում է գործակալությունը:
Կոնգրեսի տեղի համար Տեխասում այս ձախողումը առաջինն է 1978 թվականից ի վեր, երբ սկսվեց Բուշ ընտանիքի քաղաքական կարիերան: Հենց 1978 թվականից սկսած են Բուշերը Տեխասում անփոփոխ հաղթել բոլոր ընտրություններում:





























