ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զարմացած չէր կորոնավիրուսի բռնկմամբ՝ երկու ամիս առաջ այդ մասին լսելով անմիջապես Չինաստանից:

Նա ԱՄՆ-ում կորոնավիրուսի դանդաղ տարածումը կապել է Չինաստանից ժամանող ճանապարհորդներին ստուգելու իր «անչափ իմաստուն որոշման» հետ, «չնայած մեծ պրոֆեսիոնալներից շատերի խորհուրդներին», որոնք իրեն ասում էին, որ դեռեւս «չափազանց վաղ» է: «Ահա թե ինչու մեզ մոտ շատ քիչ են (կորոնավիրուսով վարակված) մարդիկ, որոնց համար մենք իսկապես պետք է մտահոգվենք»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում:

Ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է կորոնավիրուսի 129 դեպք՝ 11 մահվան ելքով:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել մի շարք երկրների: Նա ասել է, որ ԱՄՆ-ն «կօգնի նույնիսկ Իրանին, եթե նա ցանկանա»: «Դուք գիտեք, որ նրանք սաստիկ տուժել են»,- նշել է նա: