Մոսկվայի իրավապահները զբաղվում են հակավիրուսային ծրագրերի հայտնի մշակող Եվգենի Կասպերսկու որդու որոնումներով: Նախնական տվյալներով, երիտասարդին առեւանգել են եւ 3 մլն դոլար փրկագին են պահանջում:

20-ամյա Իվան  Կասպերսկին կորել է դեռ երեքշաբթի: Միջադեպից քիչ անց չարագործը կապվել է նրա հոր հետ եւ փրկագին պահանջել, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

«Կասպերսկու լաբորատորիան» մտնում է Fast Company-ի վարկածով աշխարհի նորարարական ընկերությունների 50-յակի մեջ` առաջ անցնելով այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Microsoft-ը, Cisco-ն եւ Samsung-ը: