Երեւանի քաղաքապետարանն արտոնել է Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության հանրահավաքը:
Կուսակցությունը իրազեկում էր ներկայացրել մայիսի 5-ին, ժամը 16-ից Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունվել նաեւ կուսակցության քաղխորհրդի նախագահի իրազեկումը` Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Նշենք, որ Տիգրան Կարապետյանի` ապրիլի 10-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվել է հորդառատ անձրեւի պատճառով, եւ նա այն հետաձգել էր մինչու մայիսի 3-ը:





























