Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամերիկյան հայտնի New York Times-ում տպագրած հրապարակման մեջ խորհուրդ է տալիս իսրայելցի առաջնորդներին՝  խաղաղության գործընթացում՝ մարտավարական մանեւրումների փոխարեն խնդրին մոտենալ ռազմավարական մտածելակերպով։

Իր կոչում Աբդուլլահ Գյուլը անհրաժեշտ է համարել, որ Իսրայելը վերադառնա 1967-ից առաջվա սահմաններին եւ հաշվի առնի 2002թ. Արաբական լիգայի խաղաղ նախաձեռնությունը, որով կարգավորվում է արաբական երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները։ «Ներկայիս ստատուս-քվոն Իսրայելին ավելի վտանգավոր տեղ կհասցնի»,- նշել է Գյուլը։

Հրապարակման վերջում Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան պատրաստ է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հաստատման համար աշխատել։