Արեւելքի հայտնի երգիչներից Իբրահիմ Թաթլիսեսը հայտնել է, որ առողջության հետ կապված խնդիրների պատճառով հանում է իր թեկնածությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնի երգչի փաստաբանը նշել է, թե Թաթլիսեսը հանել է իր թեկնածությունը, քանի որ գտնում է, որ առողջության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող Թուրքիայի հասարակությանն անհրաժեշտ ծառայություն մատուցել։
Նշենք, որ Իբրահիմ Թաթլիսեսը մարտի 14-ի գիշերը ենթարկվել է զինված հարձակման եւ ներկայումս գտնվում է ստացիոնար բուժման մեջ։





























