Անկարայում Գերմանիայի դեսպանը հայտնել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։

Թուրքիայում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էխարդ Կունզը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից արվող քայլերը եւ հարեւանների հետ «զրո խնդիր» քաղաքականությունը։ «Թուրքիայի հայտարարած „զրո խնդիր“ քաղաքականությունը կայունություն կբերի ոչ միայն հարեւան երկրներին, այլեւ ամբողջ տարածաշրջանին։ Թուրքիան գնալով դառնում է ավելի ազդեցիկ կայունության գործոն։ Այդ գործընթացը կուժեղացնի Թուրքիային, ինչպես նաեւ կխթանի Թուրքիայի ու Եվրամիության միջեւ ընթացող բանակցությունները»,-ասել է Անկարայում Գերմանիայի դեսպանը։