Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը պատմել է,  թե ինչով է հայտնվելու արքայազն Ուիլյամի հարսանիքին:

Թագավորական հարսանիքին վարչապետը ներկայանալու է արարողակարգին պատշաճ կոստյումով:

Բրիտանական կառավարության ղեկավարը հայտնել է, որ հագնելու է այսպես կոչված առավոտյան կոստյում` ֆրակ, ցիլինդր եւ գծավոր տաբատ, հաղորդում է BBC-ն:

Այդկերպ, նա հերքել է տեղեկությունները, թե հարսանիքին ներկայանալու է պիջակով: