Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բավարար չի համարում Հայաստանի քայլերը ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում:

«Մենք պաշտոնապես չենք բարձրացնում այդ հարցը: Պետք է համախմբել սփյուռքը եւ նույնացնել պահանջները: Սփյուռքը հաջողություն է ունենում, քանի որ հավաքական է պահանջը:Ես կարծում եմ, որ հավաքական պետք է լինի մոտեցումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ժողովրդական կուսակցության նախագահը:

ԺԿ նախագահը նշեց, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում հետընթաց է գրանցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ, քանի որ մինչեւ այդ խնդիրը ավելի պարզ էր դրված, իսկ այդ արձանագրությունները մեզ ետ մղեցին:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին փոխհատուցման հեռանկարին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը: Նրա կարծիքով` ամեն դեպքում Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչվելու է, որովհետեւ եթե չճանաչեն, կկրկնվի:

«Ժողովրդական շարժում» կուսակցությունը վաղը ժամը 11-ին կայցելի Ծիծեռնակաբերդ: