Սրտի անբավարարվածությունից այսօր` ապրիլի 24-ին մահացել է Հնդկաստանի ամենահայտնի կրոնական գործիչներից մեկը` Սաթիա Սաի Բաբան:
Սպասվում է, որ գուրուին հրաժեշտ տալու համար Հնդկաստանից եւ այլ երկրներից մոտ 400 հազար մարդ կժամանի:
Սաի Բաբայի շատ հետեւորդներ նրան կենդանի կուռք էին համարում: Նշվում էր, թե նա մոգական ունակություններ ունի: Նրա աշակերտների թվում են Հնդկաստանի նախկին վարչապետներ, Հոլիվուդի տասնյակ աստղեր:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ին, Սաի Բաբային մեկ անգամ չէ, որ մեղադրել են խաբեության մեջ` նրա հրաշագործությունները համարելով ընդամենը ցուցադրական հնարքներ: Սակայն երբեք որեւէ պաշտոնական մեղադրանք նրան չի ներկայացվել:





























